09-09-2026 / 06:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Forbes. Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ հայերը

2026/03/12 14:37
Ժամանց, Հայաստան

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է2026-ի աշխարհի ամենհարուստ մարդկանց ցանկը, որոնց մեջ նաև ամենահարուստ հայերը: Միլիարդատերերի 2026-ի ցուցակում կրկին հայտնվել է 9 հայ միլիարդատեր:

Forbes 2026-ի ցուցակի համաձայն աշխարհի ամենահարուստ հայը Ռուսաստանաբնակ 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է, որի կարողությունը վերջին տարում աճել է 2.1 մլրդ դոլարով և կազմել 7.1 մլրդ դոլար։ Նշենք, որ 2.1 մլրդ դոլար աճ գրանցվել էր նաև անցյալ տարի։ Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և էներգակիրների ու հանքարդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող Ավդոլյանը ցուցակի 557-րդ հորիզոնականում է։

Արգենտինահայ 93-ամյա Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 891-րդ հորիզոնականում է, 2025թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.4 մլրդ դոլարով և կազմել 4.8 մլրդ դոլար։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 60-ամյա Սամվել Կարապետյանը 2026թ․-ի ցուցակի 1,044-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 4.1 մլրդ դոլար: 2025թ. համեմատ արձանագրվել է աճ 0.9 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր 58-ամյա Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը 3.1 մլրդ դոլար է։ 2025թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1,376-րդ հորիզոնականը։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ 52-ամյա Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.6 մլրդ դոլար է։ 2025թ. համեմատ արձանագրվել է աճ 0.5 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,611-րդ հորիզոնականում է։

45-ամյա Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,177-րդ հորիզոնականում է։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.9 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,177-րդ հորիզոնականում է։ 2025թ. համեմատ 63-ամյա Աֆեյանի կարողությունն աճել է 0.7 մլրդ դոլարով։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր 51-ամյա Արտյոմ Խաչատրյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և գնահատվել 1.8 մլրդ դոլար՝ 2,274-րդ հորիզոնական։

57-ամյա Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.3 մլրդ դոլար, նա ցուցակի 2,858-րդ հորիզոնականում է։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում՝ գերության մեջ։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 45 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 93 ամյա Էդուարդո Էռնեկյանը։

Նախորդ Լուրը

Իրանի վարչակարգը մոտ ժամանակներս փլուզման վտանգի տակ չէ. Reuters

Հաջորդ Lուրը

Փաշինյան. «Ես կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է»

Այլ Լուրեր

Արցախ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ․ ՔԿ

08/09/2026
Անվտանգություն

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026
Թուրքիա

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 14-րդ պատարագն է մատուցվել

07/09/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյան. «Ես կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)