27-08-2026 / 03:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

2026/04/03 16:15
Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր ծրագիր, որի շրջանակում բազմազավակ ընտանիքները պետական աջակցությամբ հնարավորություն կունենան ձեռք բերել բնակարան կամ կառուցել սեփական տուն։

Ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ այն հրապարակելով իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Նախաձեռնության հիմնական նպատակը բազմազավակ ընտանիքների համար բնակարանային պայմանների բարելավումն ու բնակարանի հասանելիության բարձրացումն է։ Նշվում է, որ ներկայում գործում է միայն միանվագ աջակցության ձևաչափով ծրագիր, որտեղ վարկային պարտավորությունները կրում են շահառուները։

Առաջարկվող նոր ծրագրով նախատեսվում է 100 տոկոս սուբսիդավորում, ինչը ընտանիքներին հնարավորություն կտա առանց հավելյալ ֆինանսական բեռի ձեռք բերել բնակարան կամ իրականացնել տան կառուցում։

Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կտրամադրվի 4 մլն դրամ աջակցություն։ Գյուղական բնակավայրում բնակվելու դեպքում ընտանիքները կստանան ևս լրացուցիչ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողատարածքի ձեռքբերմանը կամ շինարարությանը։

Ըստ նախնական տվյալների՝ Հայաստանում հաշվառված է 643 բազմազավակ ընտանիք՝ 6 և ավելի անչափահաս երեխայով։ Նրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7, իսկ մնացածները՝ ավելի մեծ թվով երեխաներ։

Ծրագրով սահմանվում է նաև նվազագույն բնակմակերեսի չափանիշ՝ յուրաքանչյուր անձի համար առնվազն 10 քմ։ Օրինակ, 6 երեխա ունեցող ընտանիքի համար պահանջվող նվազագույն բնակտարածքը կազմում է շուրջ 80 քմ, որի ձեռքբերման համար կարող է տրամադրվել մոտ 24 մլն դրամ պետական աջակցություն։

Նախնական հաշվարկներով՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ՝ պայմանով, որ բոլոր շահառու ընտանիքները ներգրավվեն ծրագրում։

Նախորդ Լուրը

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

Հաջորդ Lուրը

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026
Ադրբեջան

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Թուրքիա

Թուրքիայի ԿԳ նախարարը հայտնել է՝ հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի աշակերտների վերաբերյալ նոր կարգավորում չկա. Ակոս

26/08/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)