01-10-2026 / 12:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իգդիրում նոր ճանապարհ են նախագծում՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հնարավոր բեռնափոխադրումները

2026/07/02 15:31
Թուրքիա, Հայաստան, Տնտեսություն

Թուրքական լրատվական կայքերը հայտնում է, որ Թուրքիայի Իգդիր նահանգում նախատեսվող 50 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի նախագիծը վերանայվել է՝ Հայաստանի հետ սահմանային անցակետի հնարավոր բացման և, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմայի օրակարգ գալու պատճառով։

Հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության Մայրուղիների գլխավոր վարչության կողմից մշակված նոր երթուղին նախագծվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հետ սահմանային անցակետից ակնկալվող բեռնափոխադրումները։

Նշվում է, որ ծրագրի նպատակն է ծանր բեռնատարների երթևեկությունը դուրս բերել Իգդիր քաղաքի կենտրոնից։ Ըստ նախագծի՝ Նախիջևանից և Հայաստանից ժամանող բեռնատարները Քարաքոյունլու հանգույցից կուղղորդվեն դեպի շրջանցիկ ճանապարհ։

Իսկ շրջանցիկ ճանապարհը կկապվի նաև երկաթուղային ենթակառուցվածքների հետ։ Նախագծով նախատեսվում է, որ Քարաքոյունլուի երկաթուղային կայարան հասնող բեռները հետագայում բեռնատարներով կտեղափոխվեն Հայաստան, իսկ Քարաքոյունլուն կձևավորվի որպես կարևոր լոգիստիկ կենտրոն։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում կողմերը նախկինում հայտարարել էին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաև սահմանային անցակետի շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նախապատրաստման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Սակայն այդ համաձայնությունները մինչ օրս չեն իրականացվել։

Նախորդ Լուրը

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն 56 հազար ուժայիններ

Հաջորդ Lուրը

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026
Թուրքիա

Թուրքիայում արգելափակվել է առաջատար անկախ լրատվամիջոցներից մեկը՝ T24-ը

01/10/2026
Հայաստան

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026
Հաջորդ Lուրը

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Flydubai-ի օդանավում տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել

01/10/2026

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել երկխոսությունը

01/10/2026

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)