16-08-2026 / 21:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայում շոգի պատճառով ջրային ավազաններում լողալու ընթացքում ավելի քան 90 մարդ է խեղդվել

2026/07/02 16:25
Միջազգային


Ֆրանսիայում շուրջ երկու շաբաթ տևած ծայրահեղ շոգի ֆոնին ջրային ավազաններում զովանալու փորձերը ողբերգական հետևանքներ են ունեցել. հունիսի 19-ից ի վեր լճերում, գետերում, ջրանցքներում և այլ բաց ջրերում լողալու ընթացքում ավելի քան 90 մարդ է խեղդվել։ Այդ մասին հայտնել է երկրի սպորտի նախարար Մարինա Ֆերարին։

Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը չափազանց մտահոգիչ է։ Նա նշել է, որ վերջին օրերին խեղդվելու դեպքերի թիվը որոշակիորեն նվազել է, ինչը պայմանավորված է նրանով, որ ամենաբարձր ջերմաստիճանների ժամանակ քաղաքացիները նախընտրել են մնալ ավելի զով վայրերում։

Ֆերարին ընդգծել է, որ հատկապես շոգի առաջին օրերին զոհերի թվում մեծ թիվ են կազմել երիտասարդները։ Նրա խոսքով՝ զոհերը որևէ կոնկրետ խմբի չեն պատկանում, սակայն փոքրահասակ երեխաները շարունակում են մնալ առավել խոցելի, ուստի նրանք չպետք է լողան առանց մեծահասակների հսկողության։

Նախարարը նաև նշել է, որ երիտասարդները հաճախ լողում են չվերահսկվող ջրանցքներում և այլ վտանգավոր վայրերում, ինչի պատճառով անհրաժեշտ է զարգացնել բաց ջրերում անվտանգ լողալու ուսուցումը։ Ըստ նրա՝ խեղդվելու դեպքերի մեծ մասը գրանցվել է ոչ թե լողավազաններում, այլ լճերում և այլ բնական ջրային ավազաններում։

Նշենք, որ հունիսի կեսերից Ֆրանսիան գտնվում է ծայրահեղ շոգի ազդեցության տակ։ Բարձր ջերմաստիճանների պատճառով հիվանդանոցներում ծանրաբեռնվածությունն աճել է, իսկ հունիսի 26-ին միայն Փարիզում մեկ օրվա ընթացքում շոգի հետևանքով մահացել էր 109 մարդ։


Նախորդ Լուրը

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Հաջորդ Lուրը

Փաշինյան․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Միջազգային

Գերմանիայում անոմալ շոգի պատճառով 12,500 մարդ է մահացել

13/08/2026
Միջազգային

Եվրոպայում անոմալ շոգը կարող է գրեթե զրոյի հասցնել Եվրամիության տնտեսական աճը

13/08/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյան․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)