21-07-2026 / 19:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

2026/07/21 16:32
Երիտասարդ փորձագետ, Միջազգային, Քաղաքականություն

Ներածություն

Լիբիական ճգնաժամը միջազգայնացված քաղաքացիական պատերազմի օրինակ է, ինչին հատուկ է ներքին մրցակցության և արտաքին գործիչների ակտիվ մասնակցության զուգակցումը։ Քաղաքացիական պատերազմը սովորաբար սահմանվում է որպես զինված հակամարտություն մեկ պետության ներսում կազմակերպված խմբերի միջև՝ իշխանության կամ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանելու նպատակով: Լիբիայի պարագայում ներքին հակամարտության միջազգային մասշտաբ ստանալը պայմանավորված էր նրանով, որ քաղաքական պայքարում օտարերկրյա պետությունները սկսեցին աջակցել պայքարող տարբեր կողմերին:

ՄԱԿ-ի ԱԽ-ի 1973 բանաձևը՝ որպես միջամտության իրավական հիմք

2011 թ․ Մուամմար ալ-Կադաֆիի ռեժիմի դեմ զինված հակամարտության վերածված ապսատամբությունը հանգեցրեց միջազգային միջամտության։ Միջամտության համար բարենպաստ հող ստեղծեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 1973 բանաձևը, որը թույլ էր տալիս կիրառել «անհրաժեշտ բոլոր միջոցները»՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար [1]: Այս բանաձևը դարձավ նաև ՆԱՏՕ-ի՝ Լիբիայում իրականացրած ռազմական գործողության հիմքը, ինչը կարևոր դեր խաղաց ալ-Կադաֆիի ռեժիմի փլուզման գործում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի զինված ուժերը (հիմնականում կազմված ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական ուժերից) ՄԱԿ-ի վերոնշյալ բանաձևից բխող մանդատ ստացան՝ պաշտպանելու ալ-Կադաֆիի ռեժիմի դեմ ապստամբած Բենգազիի քաղաքացիական բնակչությանը։ Կոալիցիոն ուժերը զանգվածային ռմբակոծություններ իրականացրին մանդատից դուրս գտնվող թիրախների վրա (օրինակ՝ Տրիպոլիի մոտակայքում գտնվող առանձնատների ռմբակոծությունը՝ ենթադրելով, որ այնտեղ է թաքնվում ալ-Կադաֆին) [2]:

ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների արդյունքում պարզ դարձավ, որ միջամտությունը, չնայած մանդատի սահմանափակ շրջանակին, նպատակ ուներ հրահրելու ալ-Կադաֆիի ռեժիմի փլուզմանը։ Այնուամենայնիվ, ռեժիմի տապալումից հետո չհաջողվեց կայուն պետական ​​համակարգ ստողծել, ինչն էլ հանգեցրեց երկրի մասնատմանը և իշխանության համար մրցակցող կենտրոնների ի հայտ գալուն։

Արտաքին դերակատարների մասնակցության ձևերը

Լիբիական ճգնաժամի առանձնահատկություններից մեկը օտարերկրյա պետությունների միջամտության ձևերի բազմազանությունն է, որը դրսևորվում է ոչ միայն ռազմական միջամտությամբ, այլև ներառում է միջամտության քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ տեսակներ և մեխանիզմներ։

  1. Ռազմական մասնակցություն կամ միջամտություն

Լիբիական ճգնաժամում ռազմական միջամտությունը արտաքին միջամտության ամենաակնառու ձևն է։ Այն սկսվել է դեռևս 2011 թ․․, երբ ՆԱՏՕ-ի ուժերը լայնածավալ օդային արշավ սկսեցին՝  նպատակ ունենալով ոչնչացնել ալ-Կադաֆիի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքները։ Հանուն արդարության պետք է նշել, որ ալ-Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո, ՆԱՏՕ-ի զորքերը կամ եվրոպական որևէ երկիր չշարունակեց ռազմական որևէ գործողություն իրականացնել Լիբիայում։

Ավելի ուշ շրջանում Թուրքիան ունեցել է ռազմական ամենամեծ ներգրավվածությունը, ինչն ավելի ակնհայտ դարձավ, 2019–2020 թթ․-ին, երբ Թուրքիան անմիջական աջակցություն ցուցաբերեց Տրիպոլիի կառավարությանը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի՝ Տրիպոլիի ուղղությամբ հարձակում ձեռնարկելու ընթացքում [3]։  Այս աջակցությունը ներառում էր անօդաչու թռչող սարքերի, ռազմական խորհրդատուների և օպերատիվ համակարգման մասնագետների տրամադրում։ Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով՝ թուրքական այս ներգրավվածությունը վճռորոշ գործոն հանդիսացավ Լիբիայի արևելյան ուժերի առաջխաղացումը կասեցնելու ճանապարհին [4]։ Հարկ է նշել, որ արևմտյան դաշնակիցներն, ի տարբերություն Թուրքիայի, որևէ գործնական քայլ չեն կիրառել՝ օգնելու Տրիպոլիում՝ իրենց իսկ կողմից աջակցվող Ազգային համաձայնության կառավարությանը։

  • Քաղաքական և ինստիտուցիոնալ ներգրավվածություն

Քաղաքական և ինստիտուցիոնալ ներգրավվածության լավագույն օրինակ է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL), որը Տրիպոլիի և Բենգազիի կառավարությունների, ինչպես նաև այլ լիբիական տեղական այլ մարմինների միջև բանակցություններում  հանդես է գալիս որպես միջնորդ՝ աջակցելով Տրիպոլիի միջազգայնորեն ճանաչված իշխանություններին։

2020 թ․ սկզբին Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության (UNSMIL) հովանու ներքո Ժնևում կազմակերպվեցին բանակցություններ՝ ուղղված մարտական ​​գործողությունները դադարեցնելուն և քաղաքական կարգավորման խաղաղ անցումն ապահովելուն: Սակայն սկզբնական հանդիպումները հանդիպեցին խոչընդոտների և դադարեցվեցին ՄԱԿ-ի կողմից աջակցվող Լիբիայի Ազգային Համաձայնության կառավարության կողմից՝ Լիբիական ազգային բանակի՝ Տրիպոլիի գլխավոր նավահանգստի հրետակոծությունից հետո [5]։ Հարկ է նշել, որ UNSMIL-ը չունի ո՛չ սեփական բանակ և ոչ էլ հարկադրող և պարտադրող այլ ռեսուրսներ։ UNSMIL-ին մնում է միայն պարբերաբար հանդես գալ առաջարկներով՝  անկարող լինելով ուղղակիորեն դադարեցնել մարտական ​​գործողությունները, որը հիմնականում կախված է լիբիական կողմերից։

ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցի համաձայն՝ միջազգային դերակատարները կարևոր դեր են խաղում քաղաքական գործընթացին աջակցելու գործում, այդ թվում՝ առաջարկներ են ներկայացնում համազգային մասշտաբի ընտրություններ անցկացնելու և ժամանակավոր կառավարությունների ձևավորման վերաբերյալ [6]։ Հարկ է նշել, որ UNSMIL-ը չունի ո՛չ սեփական բանակ և ոչ էլ հարկադրող և պարտադրող այլ ռեսուրսներ։ UNSMIL-ին մնում է միայն պարբերաբար հանդես գալ առաջարկներով՝  անկարող լինելով ուղղակիորեն դադարեցնել մարտական ​​գործողությունները, որը հիմնականում կախված է լիբիական կողմերից։

Ոչ պակաս ներգրավվածություն ունի նաև Եվրամիությունը՝ ակտիվորեն  մասնակից դառնալով դիվանագիտական ​ նախաձեռնությունների [7] և միգրացիոն հոսքերի կառավարման գործում՝ Լիբիան [8] դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր տարր:

Տարբեր եվրոպական պետությունների (Գերմանիա, Ֆրանսիա) ղեկավարներին ներգրավող հիմնական միջազգային հարթակը 2020 թ․ հունվարին Բեռլինում կայացած համաժողովն էր, որը միավորեց տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Եվրամիության ներկայացուցիչներին՝ հրադադարի և քաղաքական երկխոսության կոչ անելու համար: Բեռլինի գործընթացի հիմնական արդյունքներից մեկը Լիբիայի ներսում քաղաքական երկխոսության հարթակ ստեղծելու հետագա ջանքերն էին, որոնք, ի վերջո, հանգեցրին 2020 թ․ հոկտեմբերի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված կայուն հրադադարի և Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումի (LPDF) ստեղծմանը՝ հիմք դնելով անցումային կառավարության ձևավորմանը և 2021 թ․ փետրվարին ազգային միասնության ժամանակավոր կառավարության նշանակմանը [9], [10]:

Այսպիսով, քաղաքական ներգրավվածությունը դրսևորվում է օրինական իշխանությունների ճանաչման, միջնորդության և ինստիտուցիոնալ աջակցության մեջ։

  • Տնտեսական ներգրավվածություն

Տնտեսական գործոնը նույնպես էական դեր է խաղում, քանի որ Լիբիան ունի Աֆրիկայի ամենամեծ նավթային պաշարները, ինչն այն գրավիչ է դարձնում արտաքին խաղացողների համար: Եվրոպական երկրները, մասնավորապես Իտալիան, հետաքրքրված են կայուն էներգամատակարարմամբ և ներդրումներ են կատարում հիմնականում նավթային ոլորտում:

 Այս ոլորտում առաջատար է նավթագազային մթերքներ մատակարարող իտալական ENI ընկերությունը, որը լիբիական ճգնաժամից առաջ ծածկում էր Իտալիայի գազի կարքիների մոտ 12%-ը [11], իսկ ճգնաժամից հետո ENI-ն լիբիական կողմի հետ համատեղ, վերսկսել է գազի մատակարարումը՝ դեպի Եվրոպա արտահանումը վերականգնելու համար [12]։ 2024 թ․ նույն խողովակաշարով Իտալիա է արտահանվել մոտ 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ [13]։

Եզրակացություն

Լիբիական ճգնաժամը (2011–2026) ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքացիական պատերազմները արագորեն վերածվում են միջազգային բազմաշերտ հակամարտությունների, որտեղ արտաքին դերակատարները ոչ միայն ներգրավվում են, այլև հաճախ որոշիչ ազդեցություն են ունենում ուժերի հավասարակշռության վրա։ Արևմտյան պետությունների մասնակցությունը Լիբիայում զարգացել է մի քանի փուլերով՝ սկսած 2011 թ․ ռազմական միջամտությունից, որն իրականացվեց ՄԱԿ-ի մանդատի շրջանակում և նպաստել ալ-Կադաֆիի ռեժիմի տապալմանը, իսկ հետագա տարիներին դրսևորվելով քաղաքական, ինստիտուցիոնալ և տնտեսական ներգրավվածությամբ։ Ակնհայտ է, որ նմանատիպ ներգրավվածությունները եղել են անհամաչափ և ոչ բավարար հետևողական․ ռազմական հաջողությանը չի հաջորդել արդյունավետ պետականաշինության գործընթաց, իսկ Լիբիան այսօր էլ շարունակում է մնալ երկատված մի պետություն։

Ինչ վերաբերվում է Արևմուտքին և ՄԱԿ-ին, վերջիններս շարունակում են մինչ օրս (24.03.2026) աջակցել Տրիպոլիի՝ Ազգային համաձայնության կառավարությանը՝ վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբայի գլխավորությամբ։

Հեղինակ՝ Աննա Անտոնյան, արաբագետ

Օգտագործված գրականության ցանկ և աղբյուրներ

  1. United Nations, Security Council, Resolution 1973 (2011)
    https://docs.un.org/en/S/RES/1973%20(2011)
  2. Mezran K., Miller E., (2017, July 11). Libya: From intervention to proxy war. Atlantic Council.
    https://www.atlanticcouncil.org/in-depth-research reports/issue-brief/libya-from-intervention-to-proxy-war/
  3. Pack J., Pusztai W., (2020, November 15).  Turning the Tide: How Turkey Won the War for Tripoli (2). Libya Tribune.
    https://en.minbarlibya.org/2020/11/15/turning-the-tide-how-turkey-won-the-war-for-tripoli-2/
  4. International Crisis Group, (2020, April 30). Turkey Wades into Libya’s Troubled Waters.
    https://www.crisisgroup.org/sites/default/files/257-turkey-libya-troubled-waters.pdf
  5. Иванова Д.,  (2020, February 19). Ливия: отказ от мирных переговоров. Euronews.
    https://ru.euronews.com/2020/02/19/libya-port-attack
  6. UN Libya. Results. Report 2023, page 1.
    https://libya.un.org/sites/default/files/2024-08/UN%20Libya%20Results%20Report%202023%20EN_0_0.pdf
  7. Press and information team of the EU Delegation to Libya, (2025, December 14). Statement by the Delegation of the European Union and the Diplomatic Missions of EU Member States to Libya.
    https://www.eeas.europa.eu/delegations/libya/statement-delegation-european-union-and-diplomatic-missions-eu-member-states-libya_en
  8. Անտոնյան Ա․, Լիբիայում միգրացիոն ճգնաժամը 2025 թվականին (2026, մարտի 21). Region Monitor. https://regionmonitor.com/103817
  9. Alsousi M., Abdin O., Libya’s peace initiatives: moving beyond negative peace. Taylor & Francis 2025.
    https://www.tandfonline.com/doi/full/10.1080/13629387.2025.2589227?scroll=top&needAccess=true#abstract
  10. German Federal Foreign Office, (2021, September 22). The Berlin Process on Libya at the General Assembly: Continuing international engagement to ensure that Libya has a choice.
    https://www.auswaertiges-amt.de/en/aussenpolitik/laenderinformationen/libyen- node/maas-unga-libya-2483870
  11. Oil & Gas Journal. Libya, Eni resume Greenstream gas pipeline throughput, (2011, October 14).
    https://www.ogj.com/pipelines-transportation/pipelines/article/17266040/libya-eni-resume-greenstream-gas-pipeline-throughput
  12. Offshore Energy. ENI Restarts Greenstream Pipeline Between Libya and Italy, (2011, October 14).
    https://www.offshore-energy.biz/eni-restarts-greenstream-pipeline-between-libya-and-italy/
  13. Libya Review. Italy’s Eni Approves 3 Gas Projects in Libya, (2025, January 28).
    https://libyareview.com/52569/italys-eni-approves-3-gas-projects-in-libya/
     

Նախորդ Լուրը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Անվտանգություն

Ուժեղ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները. Տեսանյութ

21/07/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)