07-08-2026 / 13:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ խաբել էին, թե Ղարաբաղի հարցը լուծվի, այլ Ադրբեջանում ենք ապրելու. ազատազրկված ադրբեջանցի վետերան

2026/08/07 11:53
Ադրբեջան

Ադրբեջանում ազատազրկված 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ հարցազրույց են տվել ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցին։ Նրանք պնդել են, որ ձերբակալվել են թմրանյութերի հետ կապված շինծու մեղադրանքներով, և պատմել են պատերազմից հետո իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տիրող անօրինականությունների մասին։

Պատերազմի մասնակիցներից մեկը հայտնել է, որ պատերազմից վերադառնալուց հետո չի կարողացել պատշաճ բուժօգնություն ստանալ, իսկ ավելի ուշ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից. «2020 թվականին կամավոր գնացի մարտի։ Հաղթանակը մենք տարանք, բայց դրանից օգտվեցին բոլորովին այլ մարդիկ», – ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ ոստիկանությունում ու բանտերում ձայն բարձրացնող և իրենց իրավունքները պահանջող վետերանների նկատմամբ վերաբերմունքը կոշտ է ու նվաստացուցիչ: Պատերազմի մասնակիցը պատմել է, որ ինքը «սև ցուցակում» է հայտնվել սոցիալական ցանցերում այլ վետերանների բողոքի ակցիաներին աջակցելու համար, որից հետո նրան կեղծ մեղադրանք են առաջադրել։ Նա նշում է, որ անազատության մեջ գտնվող վետերանների մեծ մասը հայտնվել է նմանատիպ սցենարով։

«Խոշտանգումներն այն աստիճանի էին, որ թվում էր, թե պատերազմում գերի եմ ընկել։ Եթե գերի ընկնեի, թերևս հայերն էլ այդպես չվարվեին։ Սկզբում օպերատիվ աշխատակիցները, հետո բաժնի պետը՝ Մուզաֆար անունով, վիրավորեց ու խոշտանգեց ինձ։ Երբ ասացի, որ պատերազմի մասնակից եմ, ասաց՝ «Բա ինչո՞ւ կռվում չմեռար»։ Երբ հիշում եմ այդ խոշտանգումներն ու նվաստացումները, խելագարվում եմ։ Եթե հաղթանակած բանակի վետերանին որևէ ոստիկանական բաժանմունքում Մուզաֆար անունով մեկը փորձում է այսպես նվաստացնել ու կոտրել, ուրեմն մեղավորը հենց «Մուզաֆար» (Հաղթական) Գերագույն գլխավոր հրամանատարն է»,- նշել է դատապարտյալը։

Նրա կարծիքով՝ պատերազմի մասնակիցների կալանավորումը պատահականություն չէ. «Սկզբում դա չէի հասկանում, բայց հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Վետերանները վերադարձել էին հաղթանակով, հասարակության վստահությունը նրանց նկատմամբ մեծացել էր։ Այսպիսի ակտիվ և ազդեցիկ խավի առկայությունը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։ Այդ պատճառով վետերաններին տարբեր եղանակներով զրպարտեցին, միտումնավոր պայմաններ ստեղծեցին, որ 50-ից ավելի վետերաններ ինքնահրկիզվեն կամ ինքնասպան լինեն, որպեսզի վախի մթնոլորտ ձևավորվի։ Սա այլ բացատրություն չունի»,- համոզմունք է հայտնել նա։

Պատերազմի մասնակիցը դժգոհություն է հայտնել նաև ադրբեջանական հասարակությունից. «Ցավոք, ադրբեջանցի ժողովուրդը, որն ուրախությամբ մեզ մահվան էր ուղարկում ու ոգևորում, չկանգնեց մեր մեջքին։ 10 միլիոնանոց ժողովուրդը 100-150 պաշտոնյայի վախից ձայն չհանեց»։

Նրա խոսքով՝ բոլորը հավատացել էին, որ «եթե Ղարաբաղի հարցը լուծվի, այլ Ադրբեջանում են ապրելու»: «Բոլորը հավատում էին, որ երկրի գլխավոր խնդիրը Ղարաբաղն է, և եթե այն լուծվի, ապրելու ենք լրիվ այլ Ադրբեջանում։ Բայց ոչ մի լավ բան չեղավ, երկիրն էլ ավելի վատացավ։ Ներկայումս հաղթանակի հերոսները զրպարտվել են նրանց կողմից, ովքեր շահ ու օգուտ քաղեցին այդ հաղթանակից։ Այնտեղ, որտեղ թափվել է մեր և մեր նահատակների արյունը, Իլհամ Ալիևը ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը», – հայտարարել է նա։

Պատերազմի մասնակիցը նշել է, որ ինքն այլևս ոչ ոքից օգնություն չի սպասում. «Բոլորից ձեռք եմ քաշել՝ կառավարությունից, դատարանից, ադրբեջանական ժողովրդից։ Սրանք չեմ ասում նրա համար, որ որևէ մեկն ինձ օգնի։ Ասում եմ, որպեսզի բոլորն իմանան ճշմարտությունը։ Եթե նորից նման բան կրկնվի, ուրիշների երեխաներին աղմուկով մահվան չուղարկեն։

Բանտում քաղբանտարկյալներին տեսնելիս, նրանց հետ զրուցելիս հասկացա, թե որքան ճիշտ էին նրանք։ Հիմա, երբ հանդիպում եմ կալանավորված վետերան ընկերներիս կամ նույնիսկ անծանոթ մասնակիցների, բացահայտ ասում եմ նրանց՝ մտեք քաղաքականության մեջ։ Մենք երկիրն ազատագրեցինք օկուպացիայից, բայց լուծը դեռ մնում է։ Մենք ներսում ենք, բայց մեր երեխաները, ընտանիքները, ծնողները դրսում նույնպես լծի տակ են։ Նրանց ևս պետք է ազատագրել», – եզրափակել է վետերանը։

Մեկ այլ վետերան նույնպես պատմել է, որ իրեն ձերբակալել են անհեթեթ պատրվակով։ Պատերազմից հետո նա վաճառել է իր հին մեքենան, բուժման ծախսերը հոգալուց հետո գնել ավելի էժանը և լուսանկարը տեղադրել սոցցանցերում։ Դրանից կարճ ժամանակ անց նրան ձերբակալել են՝ մեղադրանքներ ներկայացնելով ֆինանսական միջոցների ծագման վերաբերյալ և ի վերջո թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալել։

«Չգիտեմ՝ ումից և ինչի համար են վրեժ լուծում մեզանից։ Սա էլ, երևի, իրենց «պարգևատրումն» է մեր մասնակցության համար», – շեշտել է նա։

Tags: 44-օրյա պատերազմԱդրբեջան
Նախորդ Լուրը

Երևանում նախատեսվում է $500 մլն արժողությամբ խաղային և զբոսաշրջային համալիր ստեղծել

Հաջորդ Lուրը

Գազայում 300 օրվա ընթացքում սպանվել է առնվազն 300 երեխա

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Հայաստանը ծով չունի, ու՞մ դեմ է Ալիևը ռազմանավեր գնում». Իրանցի միջազգայնագետ

06/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանի ՌՕՈւ-ն համալրվել է թուրքական HAVELSAN ընկերության տեղեկատվական համակարգով

06/08/2026
Ադրբեջան

Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

06/08/2026
Հաջորդ Lուրը

Գազայում 300 օրվա ընթացքում սպանվել է առնվազն 300 երեխա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Գերմանիայում ծայրահեղ աջերի կուսակցությունը դարձել է ամենավարկանիշայինը

07/08/2026

Գազայում 300 օրվա ընթացքում սպանվել է առնվազն 300 երեխա

07/08/2026

Մեզ խաբել էին, թե Ղարաբաղի հարցը լուծվի, այլ Ադրբեջանում ենք ապրելու. ազատազրկված ադրբեջանցի վետերան

07/08/2026

Երևանում նախատեսվում է $500 մլն արժողությամբ խաղային և զբոսաշրջային համալիր ստեղծել

07/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)