15-09-2026 / 16:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել

2020/11/09 16:06
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն

Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում:

Բաց նամակի հեղինակները հիշեցրել են նաև Ադրբեջանի նախագահի կնոջ և Ադրբեջանի առաջին փոխնախագահի այն հայտարարությունները, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում նշված է նաև Շուշիի ու Ստեփանակերտի հոգևոր, մշակութային օջախների, քաղաքացիական ենթակառուցվածքների Ադրբեջանի կողմից թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային զոհերի:

Բաց նամակի տակ ստորագրել են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայը, մի շարք հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, պրոֆեսորներ:

Առցանց ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 23 հազար մարդ:

Նախորդ Լուրը

Պեսկովը՝ ԼՂ-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ թուրքական առաջարկի մասին

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ը՝ Ադրբեջանի նախագահի՝ «BBC»-ին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանը Գյումրիի ռազմաբազան դուրս բերելու հարցով Մոսկվային չի դիմել. ՌԴ ԱԳՆ

15/09/2026
Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ը՝ Ադրբեջանի նախագահի՝ «BBC»-ին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի վարչապետ. Պետք է կանխել երկրում ռուսատյացության տարածումը

15/09/2026

Լուկա Էխվայան նշանակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար

15/09/2026

ԱՄՆ-ն առաջին անգամ տիեզերքում զենք տեղադրելու մասին է հայտնել

15/09/2026

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «VTB Bank»-ի նկատմամբ

15/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)