18-02-2026 / 07:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. քննարկվել է Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

2021/11/09 09:37
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկցնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը:

Նախորդ Լուրը

Արաբական պետությունների լիգան քայլեր է ձեռնարկում Սաուդյան Արաբիա-Լիբանան դիվանագիտական ճգնաժամի լուծման համար

Հաջորդ Lուրը

Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-Վրաստան գործընկերության կարգավորման համար դեռևս չկան իրատեսական լուծումներ. վրացագետ

17/02/2026
Հայաստան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

17/02/2026
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնյա․ «Բոլոր փաստաթղթերում որպես վերջնակետ երկիր կարող է գրվել Հայաստանը»

17/02/2026
Հաջորդ Lուրը

Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. ՀՀ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ոսկու գինը նվազել է 2.2%-ով

17/02/2026

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

17/02/2026

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

17/02/2026

Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի

17/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)