07-08-2026 / 13:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

2022/02/10 17:49
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ.

«Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար:

Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։

Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում»:

Նախորդ Լուրը

Իրաքն ամբողջությամբ վճարել է Քուվեյթին հատկացվող փոխհատուցումը

Հաջորդ Lուրը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

Փաշինյան.Առանց նախնական աշխատանքի ԵՄ անդամակցության հանրաքվեն կլինի բովանդակազուրկ

07/08/2026
Ժամանց

8-ամյա երեխաները հաղթահարել են Արարատի գագաթը

07/08/2026
Ադրբեջան

Մեզ խաբել էին, թե Ղարաբաղի հարցը լուծվի, այլ Ադրբեջանում ենք ապրելու. ազատազրկված ադրբեջանցի վետերան

07/08/2026
Հաջորդ Lուրը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյան.Առանց նախնական աշխատանքի ԵՄ անդամակցության հանրաքվեն կլինի բովանդակազուրկ

07/08/2026

8-ամյա երեխաները հաղթահարել են Արարատի գագաթը

07/08/2026

Գերմանիայում ծայրահեղ աջերի կուսակցությունը դարձել է ամենավարկանիշայինը

07/08/2026

Գազայում 300 օրվա ընթացքում սպանվել է առնվազն 300 երեխա

07/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)