25-04-2026 / 06:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե նկատենք առաջընթաց, ապա սաուդա-իրանական մերձեցումը հնարավոր է. Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար

2022/02/21 13:47
Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սաուդյան Արաբիան նախատեսում է Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլն անցկացնել՝ չնայած նախորդ փուլերում «առարկայական առաջընթացի» բացակայությանը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բըն Ֆահրան Ալ-Սաուդը Մյունխենում կայացած անվտանգության վեհաժողովին:

«Եթե մենք նկատենք առարկայական առաջընթաց, ապա այո, մերձեցումը հնարավոր է: Մինչ այժմ մենք դա չենք տեսել»,- շեշտել է արտգործնախարարը:

Սաուդցի դիվանագետը նշել է, որ եթե 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության հասնեն, ապա դա պետք է լինի «սկզբնակետ, այլ ոչ վերջնակետ»՝ լուծելու տարածաշրջանային խնդիրները:

«Դա Իրանում մեր հարևաններից պահանջելու է  լուրջ ցանկություն առկա խնդիրները լուծելու համար…Մենք հուսով ենք, որ ծանրակշիռ ցանկություն կա՝ գտնելու նոր գործելաոճ», – ասել է նա:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան խզել էր Իրանի հետ հարաբերությունները 2016 թվականին այն բանից հետո, երբ Թեհրանում նրա դեսպանատան դիմաց ցուցարարներ էին հավաքվել՝ մեղադրելով Ռիյադին սաուդցի շիա կրոնական առաջնորդին մահապատժի ենթարկելու համար:  Տարածաշրջանային տերությունների միջև լարվածության պատճառներից է նաև Եմենի պատերազմը: Սաուդյան Արաբիան արաբական կոալիցիայի գլխավորությամբ պայքարում է հուսիների դեմ, որոնք վայելում են Իրանի աջակցությունը: 2016 թվականից ի վեր երկկողմ լարվածության հաղթահարման համար Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև բանակցությունների չորս փուլեր են կայացել Իրաքի միջնորդությամբ։ Վերջին երկու փուլերը կայացել են ընթացիկ տարվա սեպտեմբերին Բաղդադում Սաուդյան Արաբիայի պետքարտուղար Ադել Ալ-Ջուբեյրի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի միջև Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմիի միջնորդությամբ։ Իսկ դեկտեմբերի 27-ին Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Արաբիայի հետ բանակցությունների հինգերորդ փուլի մեկնարկի համար  պատրաստական աշխատանքներ են տարվում։

Իրանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ կարգավորել դիվանագիտական հարաբերությունները, եթե վերջինս ցուցաբերի անհրաժեշտ քաղաքական կամք՝ շարունակելու բանակցությունները «փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի» միջավայրում: Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն դեռևս սեպտեմբերին հավաստիացնում էր, որ իրանա-սաուդական բանակցություններում գրանցվել է «նշանակալի առաջընթաց»:  

Նախորդ Լուրը

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել.(տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է Վրաստան

Այլ Լուրեր

Իրան

Ակտիվիստը կարմիր ներկ է ցողել Իրանի վերջին շահի որդի Ռ․ Փահլավիի վրա (տեսանյութ)

23/04/2026
Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է Վրաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)