20-05-2025 / 18:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը սահմանին սադրանք է նախապատրաստում. Էդմոն Մարուքյան

2022/09/12 10:56
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ադրբեջանը, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հայկական կողմից կրակ բացելու մասին կեղծ հայտարարություններ տարածելով,  նոր սադրանք է նախապատրաստում: Նման համոզմունք է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան՝ «Facebook»-ի իր էջում գրառում կատարելով:

Մարուքյանն ընդգծում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:

«Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ:

Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը:

Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։

Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»,- գրել է Մարուքյանը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը հետևողականորեն ապատեղեկատվություն է տարածում

Հաջորդ Lուրը

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստան-Վրաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

20/05/2025
Ադրբեջան

ԼՂ հակամարտությունից հետո Ադրբեջանում փորձում են արմատախիլ անել անկախ մամուլի մնացորդները. RSF

20/05/2025
Անվտանգություն

«Ռոստեխ»-ի ռադիոփարոսը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել Հայաստանի լեռնային տեղանքում

20/05/2025
Հաջորդ Lուրը

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)