06-04-2026 / 15:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը

2020/03/03 15:28
Հայաստան, Վրաստան, Քաղաքականություն

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ տիկին Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Զուրաբիշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար:

«Հաճելի է հերթական անգամ հանդիպել Ձեզ: Կարող եմ արձանագրել, որ մեր առաջին հանդիպումից ի վեր հայ-վրացական հարաբերությունները դրական զարգացում ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում կուրվագծվեն միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են պաշտոնական ճաշի շրջանակում:

Նախորդ Լուրը

Իրանում կորոնավիրուսից ևս 11 մարդ է մահացել․ վարակվել է մեջլիսի 23 պատգամավոր

Հաջորդ Lուրը

Աննա Նաղդալյան. Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դերակատարում ունենալ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026
Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Հաջորդ Lուրը

Աննա Նաղդալյան. Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դերակատարում ունենալ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026

Իրանը մերժում է կարճաժամկետ հրադադարը

06/04/2026

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)