03-02-2026 / 12:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի Սենատի անդամը Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ը խելամիտ նախագիծ է համարում

2024/09/10 15:37
Uncategorized @hy

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը շատ խելամիտ ծրագիր է, որը ցույց է տալիս նաև այն, որ Երևանը պատրաստակամ է երկխոսել այլ երկրների հետ: 

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազն այս մասին ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ խոսելով հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերությունների, երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության ներկա մակարդակի և Հայաստանի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի վերաբերյալ: 

– Պարոն Դըվինազ, հանդիսանալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատեք հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը: 

– Երկու երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները գերազանց են: Ֆրանսիան բազմիցս կողմ է քվեարկել Հայաստանին աջակցող տարբեր բանաձևերի՝ օգնելու Հայաստանին գնալ դեպի ժողովրդավարություն, ինչը ներկայում հանդիսանում է Հայաստանի հիմնական հենասյուներից մեկը: 

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերն՝ ուղղված երկրում ժողովրդավարության հիմքերի առավել ամրապնդմանը:

– ՀՀ կառավարությունը, բնականաբար, դրան ուղղված քայլեր իրականացնում է՝ չնայած, որ ամեն ինչ չէ, որ կատարյալ է, ինչպես և ֆրանսիական ժողովրդավարության մեջ ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Այդուհանդերձ, շատ կարևոր է, որ մեր երկու երկրներն ունեն այդ համագործակցությունը՝ հատկապես ռազմական ոլորտում: Դա շատ կարևոր սյուն է հանդիսանում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերություններում: 

– Պարոն Դըվինազ, ո՞րն է Ձեր դիրքորոշումն ու տեսակետը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ: 

– Առաջին հերթին, Ֆրանսիան սատարում և հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը փոքր երկիր է, որը գտնվում է ճանապարհների խաչմերուկում, ուստի շատ կարևոր է, որ պատերազմները դադարեցվեն Հարավային Կովկասում, քանի որ Հայաստանը կարող է շատ լավ կապող օղակ լինել տարածաշրջանում: 

– Պարոն Դըվինազ, այդ համատեքստում ինչպիսի՞ն է Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

– Այդ նախագիծը դրական ենք գնահատում, քանի որ նման ծրագիր իրականացնելը շատ խելամիտ որոշում էր: Այն կբարելավի նաև հարաբերությունները տարբեր երկրների հետ: Այդ նախաձեռնությունը խոսում է նաև այն մասին, որ Հայաստանը պատրաստ է տարբեր երկրների հետ երկխոսություն իրականացնել: 

Նախորդ Լուրը

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որով Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն տարածաշրջանում

Այլ Լուրեր

Uncategorized @hy

ՆԱՏՕ-ն ընդլայնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ

30/01/2026
Uncategorized @hy

Թուրքերենն աշխարհում ամենաշատ խոսվող լեզուների 20-յակում է

15/01/2026
Uncategorized @hy

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը

30/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն տարածաշրջանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)