18-05-2025 / 01:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Սարգսյան. «ԱՄՆ-ի համար Թուրքիան պրոբլեմատիկ դաշնակից է, բայց դաշնակից է»

2025/01/24 12:07
Թուրքիա, Քաղաքականություն

Ermenihaber.am-ը թուրք-ամերիկյան հարաբերությունների, սպասվող զարգացումների վերաբերյալ զրուցել է ամերիկագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» նախագահ Սուրեն Սարգսյանի հետ։

– Պրն Սարգսյան, ինչպիսի՞ն էին թուրք-ամերիկյան հարաբերությունները Բայդենի օրոք և, ըստ Ձեզ, ի՞նչ կփոխվի Թրամփի օրոք։

– Ջո Բայդենի վարչակազմի օրոք եղել են ռազմավարական բնույթի երկկողմ հարաբերություններ։ Իհարկե, եղել են որոշ խոչընդոտներ և խնդիրներ, վերջիվերջո, Թուրքիան պրոբլեմատիկ դաշնակից է, բայց դաշնակից է։ Դա շատ լավ հասկանում և գնահատում են Վաշինգտոնում։ Նույնն էլ իրենք են ասում, Բայդենի պետքարտուղարն էլ է նշել, որ չնայած Թուրքիան պրոբլեմատիկ է, բայց այդուհանդերձ դաշնակից է և պետք է աշխատել նրա հետ։ Նույն էլ հիմա է լինելու։

Մի քիչ անկանխատեսելի է Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Այս պահի դրությամբ՝ Թուրքիայի ուղղությամբ հստակ ուղերձներ չեն եղել Թրամփի կողմից, բացի մեկ-երկուսից, որտեղ գովաբանել է Թուրքիայի նախագահին, բայց հստակ ուղերձներ չկան, թե երկկողմ հարաբերություններում ինչ տենդեցներ են լինելու։ Կարծում եմ դեռ ինքն էլ չգիտի, որովհետև դեռ նոր է եկել Սպիտակ տուն և շատ գործընթացների հետ պետք է ծանոթանա։ Այնպես որ մի քիչ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի, բայց ես կարծում, որ դրանք այդուհանդերձ կլինեն դաշնակցային հարաբերությունների ոգով՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները ռազմավարական դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի գծով։ Կարծում եմ, որ հարաբերությունները լինելու են այնպիսին ինչպիսին եղել են Թրամփի առաջին նախագահության ժամանակ։ Այո, եղել են որոշակի խնդիրներ, կոշտ հայտարարություններ Թրամփի կողմից, բայց մեծ հաշվով դրանք եղել են ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են։

– Ինչպե՞ս եք տեսնում թուրք-ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի կոնտեքստում։

– Թուրքիան ունի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն էլ՝ իր։ Այնպես չէ, որ միանշանակ նույն քաղաքական գիծն է և այնպես չէ, որ դրանք ամբողջությամբ համընկնում են կամ համընկնելու են։ Իհարկե, ռազմավարական դաշնակցային տրամաբանության մեջ Միացյալ Նահանգները Թուրքիային ընկալում է այս տարածաշրջանում որպես իր միակ դաշնակից և նաև հակակշիռ Իրանին, բայց դա Հարավային Կովկասին չի վերաբերում։ Առավելապես վերաբերում է Թուրքիա-Իրան հարաբերություններին։

Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա իրականում Միացյալ Նահանգների համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի ազդեցության մեծացումը՝ ի վնաս Ռուսաստանի ու Իրանի շահերի։ Սա շատ տրամաբանական, մրցակցային գործընթաց է, որին մենք ականատես ենք եղել վերջին տարիներին և դեռ ականատես ենք լինելու շատ երկար։

– Պաշտոնական Անկարան մշտապես դժգոհում է ԱՄՆ-ից, որ վերջինս ռազմական և այլ աջակցություն է ցուցաբերում քուրդ զինյալներին: Արդյո՞ք Թրամփը հետ կկանգնի այդ ամենից։

– Քրդերը մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար դաշնակից են Մերձավոր Արևելքի ամենատարբեր գործընթացներում։ Եվ այո, Միացյալ Նահանգները ֆինանսավորում է քրդերին, բայց այն պայմանով, որ այդ զենք-զինամթերքը չի կարող որևէ ձևով կիրառվել Թուրքիայի դեմ։ Կարծես թե քրդերը պահում են այդ պայմանը, համենայնդեպս դրա հակառակ ապացույցները դեռևս ներկայացված չեն Թուրքիայի կողմից։

Կարծում եմ, որ այս տենդենցը կարող է շարունակվել և ամեն ինչ կախված է, թե Մերձավոր Արևելքում ինչ վերադասավորումներ կլիեն նախ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո ու նաև ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև կնքված զինադադարից հետո։ Այսինքն վիճակն էապես փոխվում է։

– Թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց է F-16 և F-35 կործանիչների գնումը։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ի՞նչ լուծումներ կգտնի այդ հարցի համար։

– Ինչ վերաբերում է F-16 և F-35 կործանիչներին, ապա կարծում եմ, որ ամերիկյան նոր վարչակազմն այս առումով գնալու է զիջումների և Թուրքիային հնարավորություն է տալու դրանք ձեռք բերել, որովհետև նախկին վարչակազմը որոշ վերապահումներ ուներ, այդ թվում նաև դրսից եկող ճնշումների ֆոնին։

Այսինքն, տարբեր լոբբիստական ուժեր, մասնավորապես հունական, հայկական, կիպրական լոբբիստները, իհարկե, պայքարում էին, որ դա տեղի չունենա, բայց հիմա քանի որ Թրամփը երկու պալատներում էլ մեծամասնություն ունի, կարծում եմ այդ հարցը կարող է շատ ավելի հեշտությամբ լուծվել՝ ի օգուտ թուրքերի։

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Աղբյուր` Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Նախորդ Լուրը

Զուրաբիշվիլին պարզաբանել է, թե ինչու ներում չի շնորհել Սաակաշվիլիին

Հաջորդ Lուրը

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025
Անվտանգություն

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Հաջորդ Lուրը

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)