Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։
Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։
Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։
Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից հայ քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված բռնությունները պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ կերպ․
- «Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
- 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր
- 2020-2023 թվականներին 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր։
Այս դասակարգումը թույլ է տալիս համակարգել և ուսումնասիրել տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած բռնությունների դեպքերն՝ ըստ իրավիճակային և ժամանակագրական հատկանիշների:
«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
Ադրբեջանական բանակի զինծառայողները բազմիցս աչքի են ընկել պատահմամբ միջպետական սահմանը հատած անձանց նկատմամբ կիրառած բռնություններով։
Այսպես՝ 2010 թվականին 20-ամյա քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում մառախուղի պայմաններում մոլորվելով, հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել ադրբեջանական զինվորական ոստիկանության կողմից։ Կարճ ժամանակ անց՝ Մ․ Սարիբեկյանն սպանվել է ադրբեջանական բանտում։ Ադրբեջանական իշխանությունները նրա մահը ներկայացրել են որպես ինքնասպանություն։
2014 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտների կողմից առևանգվել ու սպանվել է Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանը։ Վերջինիս դին հայտնաբերվել է անտառապատ տարածքում՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։
Մեկ այլ դեպքում՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը 2014 թվականին՝ բերքահավաքի ժամանակ, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, նույնպես ձերբակալվել է Ադրբեջանի զինվորականների կողմից։ 35 օր կալանքի տակ մնալուց հետո նա վերադարձվել է Հայաստան՝ խոշտանգումների բազմաթիվ հետքերով, այդ թվում՝ գլխի, ականջների վնասվածքներով, ձեռքերի, կողերի բազմաթիվ կոտրվածքներով։
Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է ընկել 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Ադրբեջանական գերության մեջ հայ երիտասարդն ընդամենը 24 ժամ է ողջ մնացել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Պետրոսյանի մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը, մինչդեռ Կարեն Պետրոսյանը, բժշկական փաստաթղթերի համաձայն, առողջական խնդիրներ, առավել ևս՝ սիրտ-անոթային հիվանդություններ չի ունեցել և փաստացի առողջ է եղել։
2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր
Քաղաքացիական անձանց հանդեպ բռնություններ դրսևորվել են 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 2-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի տարեց անդամներին իրենց տան մեջ խոշտանգումների են ենթարկել, գնդակահարել, այնուհետ՝ խեղել նրանց դիակները։
Շարունակությունը՝ սկզբնաղյուրում.







