Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ թուրք հնագետներն Արտանուջի ամրոցում հայտնաբերել են «վրաց թագավոր Աշոտ Կյուրոպաղատի դամբարանը»։ Նշվում է, որ թուրքական հնագիտական արշավախումբը Արտանուջի բերդաքաղաքում Պետրոս և Պողոս եկեղեցու ավերակների տակ դամբարան է հայտնաբերել, որը, նրանց խոսքով, հավանաբար պատկանում է Աշոտ I-ին։
«Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության մասնագետները, պրոֆեսոր Վախթանգ Ջափարիձեի գլխավորությամբ, այցելել են հնագիտական պեղումների վայր, որտեղ թուրք գործընկերները ներկայացրել են ընթացող հնագիտական աշխատանքները և նոր կարևոր հայտնագործությունները, այդ թվում՝ հայտնաբերված դամբարանը։ Հաշվի առնելով, որ դամբարանում մնացորդներ կամ արձանագրություններ չեն եղել, վրաց հետազոտողները կարծում են, որ հայտնագործությունը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ և վերլուծություններ՝ Աշոտ Կյուրոպաղատին պատկանելու հաստատման համար»,-ասվում է Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալության տարածած հաղորդագրությունում։








Comments 1