Բաքվի դատարանում դեկտեմբերի 22-ին եզրափակիչ խոսքով հանդես են եկել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նույն աղբյուրների՝ դատախազությունը նրանց նկատմամբ պահանջել է ցմահ ազատազրկում։ Բաբայանն ու Մնացականյանը դատարանում ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու հակափաստարկները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն դատական գործի շրջանակում եզրափակիչ խոսքով հանդես էին եկել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Ըստ հրապարակվող տեղեկությունների՝ Բաքվում ընթացող դատական գործընթացը մոտենում է ավարտական փուլին։








