Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 26-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Ըստ այդմ՝ վերջին օրվա ընթացքում իրականացվել է 21․492 ախտորոշիչ թեստ, որոնցից 987-ի պատասխանը դրական է եղել։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 29 դեպք, առողջացել է 1․321 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 157․814 դեպք և մահվան 4․369 դեպք, առողջացել է 120․015 հիվանդ:
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 132 նոր դեպք, 78 մարդ ապաքինվել է, 1 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 4․403 դեպք, 2․819 մարդ ապաքինվել է, 52 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 1․532 մարդ, որից 42-ի վիճակը ծանր է, 56-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 276․338 թեստ։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, հաստատված վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 732-ի։ Բուժվել են 537-ը, մահացել՝ 12-ը։ Կարանտինային ռեժիմում են գտնվում 3․076 քաղաքացիներ։ Ստացիոնարում բժշկական վերահսկողության տակ են գտնվում 300-ը։
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․787-ով՝ կազմելով 139․511: Գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 57 նոր դեպք։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7․508-ի։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 109․437: Ներկա պահին 2․567 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ մինչ օրս 837․090 թեստ է անցկացվել։
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7․402-ի, որոնցից 3․220-ը առողջացել են։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 4․052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52․554 թեստավորում:
Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, առողջացել են 75-ը։ Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 4 նոր դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 91-ի:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 34-ի: Առողջացել է 14 քաղաքացի։ Ընդհանուր թեստավորվել է 789 մարդ, մեկուսացման մեջ է գտնվում 76-ը։