14-09-2026 / 13:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության խաչմերուկը» շատ հետաքրքիր հայեցակարգ է․ Իրանի դեսպան

2026/04/28 15:40
Կարևոր, Հայաստան

Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը ոչ միայն հետաքրքիր գաղափար է, այլև տարածաշրջանը միջազգային լոգիստիկ հաբի վերածելու իրական հնարավորություն, սակայն դրա լիարժեք իրագործման համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք պատնեշներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։ Նման կարծիք է հայտնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ելույթ ունենալով «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկմանը։

Ըստ Շիրղոլամիի՝ նախագծի հաջողության գլխավոր նախապայմանը «տարանցիկ նոր մշակույթի» ձևավորումն է, որը հիմնված կլինի ոչ թե մրցակցության ու մեկը մյուսին շրջանցելու, այլ փոխլրացման և ներառականության սկզբունքների վրա։ Նա մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում դեռևս գերակշռում է բացառման հոգեբանությունը, երբ երկրները վախենում են շրջանցվելուց, ինչը խոչընդոտում է «win-win» (երկուստեք շահավետ) տարբերակների ստեղծմանը։ Որպես գործնական բացթողում՝ բանախոսը նշել է Հայաստանում լոգիստիկ կարողությունների և մասնագիտացված ընկերությունների պակասը, ինչը թույլ չի տվել լիարժեք օգտագործել իրանական բեռների տեղափոխման հնարավորությունը վերջին ճգնաժամային իրավիճակներում։

Անդրադառնալով տեխնիկական մարտահրավերներին՝ Շիրղոլամին նշել է, որ դրանք իրականում ամենահեշտ լուծելի խնդիրներն են, քանի որ տարածաշրջանում անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ երկաթուղիների շուրջ 90-95%-ն արդեն իսկ առկա է։ Նրա համոզմամբ՝ «Հյուսիս-Հարավ», «Պարսից ծոց – Սև ծով» և «Միջին միջանցք» նախագծերը չպետք է դիտարկվեն որպես իրարամերժ միավորներ, այլ պետք է ծառայեն ընդհանուր կապվածության ամրապնդմանը։ Եզրափակելով խոսքը՝ բանախոսը վերահաստատել է, որ եթե երկրները ցուցաբերեն քաղաքական կամք և հրաժարվեն բացասական աշխարհաքաղաքական մրցակցությունից, Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային կարևորագույն տարանցիկ հանգույց, ինչը տնտեսական մեծ օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին։

Նախորդ Լուրը

UNICEF-ի զեկույց․ Աֆղանստանը մինչև 2030-ը կարող է կորցնել ավելի քան 25.000 կին մասնագետ

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Կարևոր

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

11/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն

14/09/2026

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)