29-04-2026 / 16:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

2026/04/29 13:21
Արցախ, Մշակույթ

2026 թվականի ապրիլի 26-ին ադրբեջանական «Xocavənd Rayon İcra Hakimiyyəti» ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, որ վնասվել է օկուպացված Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը։ Սույն տեղեկությոնը հաստատվել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զգբաղվող Հովիկ Ավանեսովի կողմից։

Տեղի ունեցածին արձագանքել է նաև Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխություններն արձանագրող «Monument Watch» հարթակը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Ըստ Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է։
Բացի այդ, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի հեռացումը և վերջինիս դիտավորյալ վնասումը կառույցի ամբողջականության խաթարման կոպիտ դրսևորում է։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման սահմանման՝ ամբողջականությունը ժառանգության այն կարողությունն է, որի միջոցով ապահովվում և ժամանակի ընթացքում պահպանվում է դրա նշանակությունն ու կարևորությունը։
Խաչը հանդիսանում է սրբազան կառույցի խորհրդանշական և ճարտարապետական ամբողջականությունը լրացնող առանցքային բաղադրիչը, որի հեռացումը կամ բացակայությունը խեղաթյուրում է հուշարձանի մշակութային և կրոնական նշանակությունը։ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք հանգեցնում են դրա պատմականորեն ձևավորված տեսքի փոփոխությանը, ուղղակիորեն հակասում են միջազգային պահպանության սկզբունքներին՝ հանգեցնելով պատմական միջավայրի և հոգևոր արժեքների ոչնչացման»։

Նշենք, որ եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։ Կառույցն ունի խաչաձև հորինվածք. չորս սյուների վրա բարձրանում է քառանկյուն հիմքով և բրգաձև տանիքով գմբեթը, որի գագաթին տեղադրված էր խաչը։

Նախորդ Լուրը

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

Հաջորդ Lուրը

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

Այլ Լուրեր

Արցախ

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՄԻՊ-ին՝ հայ գերիների հարցով

21/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

21/04/2026
Անվտանգություն

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)