11-05-2026 / 16:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտին. Ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և քաղաքակիրթ ապահարզան լիներ

2026/05/11 13:49
Հայաստան, ՌԴ, Տնտեսություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ծրագրերը հատուկ դիտարկում են պահանջում։ Նա նաև նշել է, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և «քաղաքակիրթ ապահարզան լիներ»։

«Մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք դա վարչապետ Փաշինյանի հետ, և առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում: Ես նրան արդեն մի քանի անգամ ասել եմ և այժմ կարող եմ հրապարակայնորեն կրկնել՝ մենք կսատարենք այն ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին: Հայ ժողովրդի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք դարեր շարունակ: Եվ եթե հայ ժողովրդին շահավետ է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի»,-Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շաբաթ օրը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Պուտինը:

Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է հանրաքվե անցկացնել՝ ընտրելու Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միության միջև։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում զգալի առավելություններ է ստանում։ «Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,-ասել է ՌԴ նախագահը:

Այս հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել՝ Երևանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել, թե ոչ։ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանը ԵՄ անդամ դառնա, դա կլինի դրական զարգացում, իսկ եթե ոչ՝ երկիրը միևնույն է կշարունակի բարեփոխումները եվրոպական չափանիշներին համապատասխան։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումներին․ Մարթա Կոս

Հաջորդ Lուրը

Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռը բռնկվել է. Տեսանյութ

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումներին․ Մարթա Կոս

11/05/2026
Հայաստան

«1000 դհոլ» նախագիծը կարող է դառնալ Արա Գևորգյանի չորրորդ համաշխարհային ռեկորդը

11/05/2026
Ադրբեջան

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը

11/05/2026
Հաջորդ Lուրը

Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռը բռնկվել է. Տեսանյութ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակցի են ազատազրկել

11/05/2026

Իրանի ԱԳՆ. Մեր առաջնահերթությունը պատերազմի դադարեցումն է բոլոր ճակատներում

11/05/2026

Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռը բռնկվել է. Տեսանյութ

11/05/2026

Պուտին. Ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և քաղաքակիրթ ապահարզան լիներ

11/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)