ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ «51-րդ նահանգ» մակագրությամբ և ներկված ԱՄՆ դրոշի գույներով։
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքի լրագրող Բիլ Մելուջինը X-ում հայտնել էր, որ իր գործընկեր Ջոն Ռոբերտսի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ասել է, թե «լրջորեն դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը»։
Հիշեցնենք, որ հունվարին Միացյալ Նահանգները Վենեսուելայում իրականացրել էր հատուկ ռազմական գործողություն, որի ընթացքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել և տեղափոխվել էր ԱՄՆ։ Այս իրադարձությունից հետո Վենեսուելայում հաստատվել էր ժամանակավոր կառավարում:









