16-08-2026 / 16:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ

2026/06/26 16:18
Կարևոր, Հայաստան, Տնտեսություն

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ։ Քննարկմանը մասնակցել են Նիդերլանդների արտաքին գործերի և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների, ինչպես նաև «Royal Flora Holland» ծաղկի աճուրդի ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին, ոլորտում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով հայկական ջերմոցային տնտեսությունների ներգրավմանը արտահանման գործընթացներում։

Կողմերը քննարկել են նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերը և Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող օժանդակության մեխանիզմները։

Այցի շրջանակում Վահան Կոստանյանը և Արման Խոջոյանը այցելել են նաև «Royal Flora Holland»-ի գլխավոր գրասենյակ, ինչպես նաև Նիդերլանդների երկու խոշոր ծաղկաբուծական ընկերություններ։ Նրանք տեղում ծանոթացել են ծաղիկների աճուրդների կազմակերպման գործընթացին և քննարկել Հայաստանի ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ հանդիպումները միտված են հայկական արտադրանքի, մասնավորապես՝ ծաղկի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը եվրոպական շուկայում և նոր գործարար կապերի ձևավորմանը։

Նախորդ Լուրը

Կիևը 40-օրյա գործողություն է սկսում՝ ՌԴ-ին պատերազմի դադարեցումը հարկադրելու համար

Հաջորդ Lուրը

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է պահանջում

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026
Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2,6 մլրդ բարել նավթ․ Reuters

14/08/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է պահանջում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)