13-07-2026 / 16:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է Կատարի նախկին էմիր, «ժամանակակից Կատարի ճարտարապետ» շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին

2026/07/13 13:56
Մերձավոր Արևելք, Միջազգային

74 տարեկան հասակում մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին, որը երկիրը ղեկավարել է 1995-ից մինչև 2013 թվականը։ Այս մասին հայտնել է երկրի բարձրագույն պետական մարմինը՝ Էմիրական դիվանը: Փոխանցում է «Ալ-Ջազիրան»:

«Աստծո կամքի ու ճակատագրի հանդեպ հաստատուն հավատով Էմիրական դիվանը սգում է ազգի մեծ կորուստը. կյանքից հեռացել է Նորին Մեծություն Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին (թող Աստված ողորմի նրան): Նա մահացել է կիրակի առավոտյան»,- նշվել է սոցիալական ցանցերում տարածված պաշտոնական հայտարարության մեջ։ Մահվան հստակ պատճառը չի հաղորդվում։ Երկրում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ։

Նշենք, որ շեյխ Համադը հայտնի է որպես ժամանակակից Կատարի գլխավոր ճարտարապետներից մեկը։ Նրա ղեկավարման 18 տարիների ընթացքում Կատարը հսկայական տնտեսական թռիչք է գրանցել՝ վերածվելով աշխարհում հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողի և մեկ շնչին ընկնող եկամտով ամենահարուստ երկրներից մեկի։

Համադ բին Խալիֆան իշխանության է եկել 1995 թվականին՝ պալատական հեղաշրջման արդյունքում։ Արաբական միապետությունների համար անսովոր ավանդույթով՝ 2013 թվականի հունիսին նա կամավոր հրաժարվել է գահից և իշխանությունը փոխանցել իր որդուն՝ գործող էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։

Tags: Կատար
Նախորդ Լուրը

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

Հաջորդ Lուրը

Հոկտեմբերի 27-ին Իսրայելում համապետական ընտրություններ կկայանան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը աշխատում է միջնորդների հետ ԱՄՆ-ի հետ հնարավոր սրացումը կանխելու համար․ Բաղաեի

13/07/2026
Իրան

Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածներ են հասցվել՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար

13/07/2026
Միջազգային

Ավելի քան 3 միլիոն մարդ միացել է Արգենտինայի հավաքականին ԱԱ-2026-ից հեռացնելու առցանց արշավին

13/07/2026
Հաջորդ Lուրը

Հոկտեմբերի 27-ին Իսրայելում համապետական ընտրություններ կկայանան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը աշխատում է միջնորդների հետ ԱՄՆ-ի հետ հնարավոր սրացումը կանխելու համար․ Բաղաեի

13/07/2026

TRIPP երթուղու սահմանային և մաքսային բոլոր գործառույթները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո․ Պետդեպ

13/07/2026

Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածներ են հասցվել՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար

13/07/2026

Ավելի քան 3 միլիոն մարդ միացել է Արգենտինայի հավաքականին ԱԱ-2026-ից հեռացնելու առցանց արշավին

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)