04-08-2026 / 16:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ հետ չի քննարկվել. ԱԳՆ

2026/08/04 15:00
Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։ Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական «Corriere della Sera» թերթը գրել էր, որ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է Եվրոպական միության քննարկումներին առաջարկել մի շարք երկրներում միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծել՝ կիրառելով այն մոդելը, որն Իտալիան փորձել է իրականացնել Ալբանիայում։  Ըստ թերթի՝ նախնական ցանկում ընդգրկված են ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Մոնտենեգրոն և Եթովպիան։

Tags: ՀայաստանՀՀ ԱԳՆՄիգրանտներ
Նախորդ Լուրը

Իրանն առաջարկել է տարածաշրջանում մահմեդական երկրների անվտանգային դաշինք ստեղծել

Հաջորդ Lուրը

Ռումինիայի բանակը պայթեցրել է Դանուբի ճյուղերից մեկի ժայռը՝ ԱԷԿ-ին ջուր ապահովելու համար

Այլ Լուրեր

Հայաստան

ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը. Վիկտոր Վասիլև

04/08/2026
ԱՄՆ

Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն գրեթե սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարները․ Reuters

04/08/2026
ԱՄՆ

Իրանը ցանկանում է վերահսկել նավերի մուտքը Հորմուզի նեղուց

04/08/2026
Հաջորդ Lուրը

Ռումինիայի բանակը պայթեցրել է Դանուբի ճյուղերից մեկի ժայռը՝ ԱԷԿ-ին ջուր ապահովելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը. Վիկտոր Վասիլև

04/08/2026

Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն գրեթե սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարները․ Reuters

04/08/2026

Իրանը ցանկանում է վերահսկել նավերի մուտքը Հորմուզի նեղուց

04/08/2026

Ղրիմում ՌԴ զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների և քաղաքացիական անձանց վրա. կա առնվազն 4 զոհ

04/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)