04-12-2025 / 06:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մաշալյան. «Իսլամական աշխարհում Թուրքիան ամենաքիչ քրիստոնյա բնակչություն ունեցող երկիրն է»

2019/12/16 17:50
Թուրքիա, Հասարակություն

Դեկտեմբերի  11-ին Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել Սահակ եպս Մաշալյանը: 12 տարի դադարից հետո նոր պատրիարքի ընտրությունը և նորընտիր պատրիարքը մեծ հետաքրքրություն են առաջացրել թուրքական մեդիայում: Թեև Սահակ Մաշալյանը 2010թ-ից Պոլսի հայոց պատրիարքարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, սակայն նա թուրքական լսարանին հայտնի մարդ չի եղել, քանի որ մամուլում հիմնական ներկայացվող անձը հայ համայնքի առաջնորդը՝ պատրիարքը կամ նրան փոխարինող անձինք են եղել: Այժմ թուրքական մամուլում Մաշալյանին ճանաչելու, նրա տեսակետները իմանալու և հանրայնացնելու նպատակով տարբեր հարցազրույցներ են հրապարակում:

«Միլլիյեթ» թերթը Մաշալյանի հետ անցկացրած հարցազրույցի ներածականում նորընտիր պատրիարքին ներկայացրել է որպես «հոգևորական, որը տարբերվում այլ քրիստոնյա հոգևորականներից» և հայտնի է, որպես ինտելեկտուալ, որը շարունակում է ակադեմիական և կրոնական կրթությունը: Հարցազրույցը միտված էր ներկայացնել Մաշալյանի կենսագրությունը՝ որտեղ է ծնվել, ինչ միջավայրում է մեծացել և ինչպես է ընտրել հոգևորական դառնալու ուղին:  

Մաշալյանը հարցազրույցի ընթացքում իր անձին առընչվող հարցերին զուգահեռ խոսել է նաև համայնքի կարևոր համակարգային խնդիրների մասին, որոնք կուտակվել են 12 տարիների ընթացքում, որը պատրիարքը որակել է որպես «զրկանքի տարիներ»:

Մաշալյանը, նշելով, որ յուրաքանչյուր համակարգ իր կարմիր գծերն ունի, հիշեցրել է, որ նախորդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չէր կարող կատարել իր պատրիարքական պարտականությունները, իսկ համայնքը չէր կարող նոր պատրիարք ընտրել: Այս խնդրի մասին խոսելիս Մաշալյանը մի քանի հանգամանք է մատնանշել. «Խանութն անգամ առանց ղեկավարի չեք կարող կառավարել: Արդյունքում խնդիրները կուտակվեցին, իսկ խնդիրներ կան, որոնք պատրիարքի փոխանորդը չի կարող լուծել: Պատկերացրեք՝ 12 տարի շարունակ նախագահի, կրոնական գործերի նախագահի կամ Ներքին գործերի նախարարի փոխարեն ղեկավարեն նրանց ժամանակավոր պաշտոնակատարները: Պատրիարքի ընտրությունների ձգձգման պատճառներից է նաև այն, որ պատրիարքարանը իրավաբանական անձի կարգավիճակ չունի»:

Նորընտիր պատրիարքը անդրադարձել է օրեցօր նոսրացող համայնքի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ նշելով. «Տարվա ընթացքում 12 ծնունդի դիմաց 26 մահ է գրանցվում: Մենք այս երկրի համար արժեք ներկայացնող փոքրամասնություն ենք: Պետական մակարդակով միշտ նշվում է, որ մենք արժեքավոր ենք: Շարունակելու ենք որպես այս երկրի հավատարիմ քաղաքացիներ մեր ներդրումն ունենալ Թուրքիայում, սակայն երբ խնդիրներ ունենք, չենք կարող ասել, թե դրանք չկան:

Նախ ցանկանում ենք մեր մարդկային ռեսուրսների բանկ ստեղծել: Ընտրություն անցկացրեցինք, սակայն չգիտենք քանի ընտրող ունենք: Այս ընթացքում պարզեցինք, որ ընտրողների ցուցակում կան մարդիկ, որոնք մահացել են: Թուրքիայի բոլոր փոքրամասնությունը թիվը 80 հազարը չի անցնում: Եթե անհրաժեշտ խնամք չցուցաբերվի, ապա այս երկրի գույները կաղքատանան:

Իսլամական աշխարհում Թուրքիան ամենաքիչ քրիստոնյա բնակչություն ունեցող երկիրն է: Մշակութային և լեզուների հարստությունը կորցնելը էլ աղքատանալ է: Ինչպես ասում ենք, որ իսլամաֆոբիան սխալ երևույթ է, նույն կերպ պետք է  քրիստոնեաֆոբիայի մասին խոսենք»:

Նախորդ Լուրը

Թուրքիայից ուղարկված 1-ին անօդաչուն վայրէջք է կատարել Կիպրոսի թուրքական մասում

Հաջորդ Lուրը

Իրանում Ռոհանիի հրաժարականի պահանջի շուրջ քննարկումներ են ընթանում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հասարակություն

Թբիլիսիում ցուցահանդես է բացվել, նվիրված` Ֆրունզիկ Մկրտչյանին և Սոփիկո Ճիաուրելիին (Ֆոտո)

03/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանում Ռոհանիի հրաժարականի պահանջի շուրջ քննարկումներ են ընթանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)