04-12-2025 / 19:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իլհամ Ալիևը բարձրաձայնել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին

2021/07/08 14:28
Ադրբեջան, Կարևոր, Հասարակություն

Ադրբեջանական յութուբյան ալիքներից Azad Söz-ը հերթական բացահայտումն է արել Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի առողջական վիճակի վերաբերյալ։ Որպես ապացույց ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ Շուշի գնալու ճանապարհին ավտոբուսում Իլհամ Ալիևի ունեցած զրույցից առանձնացված մի վիդեոդրվագ՝ հաղորդման հեղինակը պնդում է, որ Հեյդար Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ բուժվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում։

Վիդեոդրվագում, որը ըստ հաղորդման հեղինակի անմիջապես հեռացվել է թուրքական և ադրբեջանական հեռուստաալիքներից և համացանցից, Իլհամ Ալիևի և Էմինե Էրդողանի միջև ընթանում է հետևյալ երկխոսությունը․

Իլհամ Ալիև – Շնորհակալություն ցուցաբերած հոգատարության համար։ Հանկարծակի (առանց պատճառի) եղավ։ Եկա, տեսա, որ ոտքն այդպես ուռել է:

Էմինե Էրդողան – Ցավում եմ (բռց․՝ անցած լինի)…

Իլհամ Ալիև- Առանց պատճառի, ինֆեկցիան էլ շատ արագ էր տարածվում, ժամերով, հիվանդանոց հասնելու ժամանակ արդեն մինչև ծունկն էր հասել։

Այնուհետև Ի․ Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Էմինե և Թայիփ Էրդողաններին ամեն օր հետաքրքրվելու համար, ինչին ի պատասխան Թայիփ Էրդողանը նշում է, որ այդ հիվանդանոցը, որտեղ, ըստ հաղորդման հեղինակի, բուժվում է կրտսեր Հեյդար Ալիևը, լավն է։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Region Monitor-ը, միևնույն յութուբյան ալիքը «Կրտսեր Հեյդարը ծանր հիվանդ է. Նրա բժիշկը խոսել է» վերտառությամբ թողարկման մեջ բացահայտել էր Հեյդար Ալիևի բացակայության պատճառները։ Թողարկման մեջ նշվել էր, որ Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, ուստի պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Շուշի կամ այլ վայրեր այցերի ժամանակ, կամ տարբեր կառույցների բացման արարողությունների գնում է միայն կնոջ և աղջիկների հետ, իսկ միակ տղային և «ժառանգորդին» երբևէ իր հետ չի տանում։

Նախորդ Լուրը

Թուրքիան խնդրում է մաքսակետը Կարծախից Ախալքալաք տեղափոխել

Հաջորդ Lուրը

Սիրիան Թուրքիային մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Սիրիան Թուրքիային մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)