Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկություն են իրականացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պարեկային խմբերը ընդհանուր օգտագործման ճանապարհներով և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով մի քանի կիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով և բարելավված անցունակությամբ «Ուրալ» մեքենաներով` անցնելով շրջանի հեռավոր բնակավայրերով:
«Ռուս խաղաղապահներն ամեն օր պարեկություն են իրականացնում Արցախի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների տարբեր երթուղիներով, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով։ Պարեկության ընթացքում հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և հարցում են իրականացնում տեղի բնակչության շրջանում», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը։