14-09-2026 / 13:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան հակամարտությունը լուծված չէ. Եվրախորհրդարանի պատգամավոր

2022/02/25 13:23
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Քաղաքականություն

Անկախ Բաքվի միակողմանի հայտարարություններից՝ մենք պնդում ենք, որ պատերազմը առկա խնդիրների լուծում չէ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այս մասին փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  հանձնաժողովի համանախագահ, Էստոնիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։

Նրա խոսքով՝ կոմիտեի այսօրվա նիստի շրջանակում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերի շարունակումը՝ արցախյան հարցի վերջնական և երկարաժամկետ լուծմանը հասնելու համար։

Կալյուրանդը նաև տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում ընդգծվել է առանց բացառության բոլոր հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։

«Մենք կշարունակենք դա պնդել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի բանտերում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն վերադարձվել հայրենիք։ Ռազմագերիները և  առհասարակ մարդկային կյանքերը չեն կարող առևտրի առարկա լինել։ Ուստի ԵՄ-ն ողջունում է ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Երևանի քայլը»,- ասաց եվրապատգամավորը։

Բացի այդ, քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին, ինչպես նաև տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքն ապահովելուն ուղղված քայլերին։ Կալյուրանդը նշեց, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, թե ինչպես առաջընթացի հասնել այդ հարաբերություններում:

Քննարկվել է նաև հաղորդակցությունների ապաշրջափակումը, երկաթուղու գործարկումը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք կօգնեն աստիճանաբար հասնել համապատասխան լուծումների ձեռքբերման։

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին և Վիեննայում կայանալիք հատուկ բանագնացների երկրորդ հանդիպմանը։

Նախորդ Լուրը

Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

Հաջորդ Lուրը

«Գոլանը Սիրիայի անբաժանելի մասն է». Պոլյանսկի

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026
Վրաստան

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն

14/09/2026
Անվտանգություն

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել

14/09/2026
Հաջորդ Lուրը

«Գոլանը Սիրիայի անբաժանելի մասն է». Պոլյանսկի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)