20-11-2025 / 02:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»

2025/06/26 12:32
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։

Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։

Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։

Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից հայ քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված բռնությունները պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ կերպ․

  • «Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
  • 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր
  • 2020-2023 թվականներին 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր։

Այս դասակարգումը թույլ է տալիս համակարգել և ուսումնասիրել տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած բռնությունների դեպքերն՝ ըստ իրավիճակային և ժամանակագրական հատկանիշների:

«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ

Ադրբեջանական բանակի զինծառայողները բազմիցս աչքի են ընկել պատահմամբ միջպետական սահմանը հատած անձանց նկատմամբ կիրառած բռնություններով։

Այսպես՝ 2010 թվականին 20-ամյա քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում մառախուղի պայմաններում մոլորվելով, հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել ադրբեջանական զինվորական ոստիկանության կողմից։ Կարճ ժամանակ անց՝ Մ․ Սարիբեկյանն սպանվել է ադրբեջանական բանտում։ Ադրբեջանական իշխանությունները նրա մահը ներկայացրել են որպես ինքնասպանություն։

2014 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտների կողմից առևանգվել ու սպանվել է Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանը։ Վերջինիս դին հայտնաբերվել է անտառապատ տարածքում՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։

Մեկ այլ դեպքում՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը 2014 թվականին՝ բերքահավաքի ժամանակ, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, նույնպես ձերբակալվել է Ադրբեջանի զինվորականների կողմից։ 35 օր կալանքի տակ մնալուց հետո նա վերադարձվել է Հայաստան՝ խոշտանգումների բազմաթիվ հետքերով, այդ թվում՝ գլխի, ականջների վնասվածքներով, ձեռքերի, կողերի բազմաթիվ կոտրվածքներով։

Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է ընկել 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Ադրբեջանական գերության մեջ հայ երիտասարդն ընդամենը 24 ժամ է ողջ մնացել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Պետրոսյանի մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը, մինչդեռ Կարեն Պետրոսյանը, բժշկական փաստաթղթերի համաձայն, առողջական խնդիրներ, առավել ևս՝ սիրտ-անոթային հիվանդություններ չի ունեցել և փաստացի առողջ է եղել։

2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր

Քաղաքացիական անձանց հանդեպ բռնություններ դրսևորվել են 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 2-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի տարեց անդամներին իրենց տան մեջ խոշտանգումների են ենթարկել, գնդակահարել, այնուհետ՝ խեղել նրանց դիակները։

Շարունակությունը՝ սկզբնաղյուրում.

Նախորդ Լուրը

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Պետությունը կստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը. Փաշինյան

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Պետությունը կստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը. Փաշինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)