Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Իր հերթին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Կրեմլում չեն բացառում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպումը:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստան–Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը, որը նախատեսված էր մայիսի 16-17-ին, չի կայացել «որոշ տեխնիկական մանրամասների» անհամաձայնեցման պատճառով:

Արցախի Հանրապետությունում նախատեսվում է անցնել կառավարման կիսանախագահական համակարգի:

Իսկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չլուծված:

Լիբանանում կայացան խորհրդարանական ընտրությունները: «Հեզբոլլահ» կուսակցությունը կորցրեց ձայների մեծամասնությունը նոր խորհրդարանում: Իսկ քրիստոնեական «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունն իր տեղը զիջել է «Լիբանանյան ուժերին»: Նոր խորհրդարան են անցել նաև վեց հայ պատգամավոր՝  Հակոբ ԲագրատունինՀակոբ ԹերզյանըՋորջ Փուչիկյանը, Ժիհատ Բագրատունին, Ժան Թալուզյանը և Փոլա Յակուբյանը:

Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը պաշտոնական այց էր կատարել ԱՄՆ: Գանցը Վաշինգտոնում հանդիպել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Հանդիպումների օրակարգային հարցերից է եղել Իրանի միջուկային տերություն դառնալու սպառնալիքը:

Իսկ Իսրայելի  արբանյակային «ImageSat International» ընկերությունը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ իսրայելական զինված ուժերն ամբողջությամբ ոչնչացրել Սիրիայի Մայսաֆ շրջանում գտնվող մի ստորգետնյա կառույց:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրուսելում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և ընդգծել Վրաստանին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։

Վրաստանի վարչապետը դարձյալ Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպմանը վերահաստատվել են Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական առաջնահերթությունը:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել էր ԱՄԷ՝ շեյխ Խալիֆա բըն Զայեդ Ալ-Նահյանի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու: Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանի և Աբու Դաբիի միջև հարաբերություններում նոր էջ է բացվել:

Թուրքիան պատրաստվում է օկուպացված Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն հիմնել

Շվեդիան պատվիրակություն կուղարկի Թուրքիա ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ բանակցելու համար:

Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Թուրքիայի պահանջները գյուլենական շարժման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունեցող 33 անձի արտահանձնելու վերաբերյալ:

ԱՄՆ-ում կայացել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հարձակում էր տեղի ունեցել Փարիզում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա:

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը:

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հատվածներում հայկական մշակութային ու եկեղեցական հուշարձաններն ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկելու դեպքերը։

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը երկու ադրբեջանցիների հետ միասին 2014 թվականին ներթափանցել էր Արցախ և սպանել Սմբատ Ցականյանին և Սարգիս Աբրահամյանին, հրապարակավ խոստովանել է, որ Քարվաճառ է ուղարկվել Ադրբեջանի իշխանությունների անմիջական հրահանգով և հատուկ հանձնարարությամբ։ 

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here