Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունները արձագանքել են ՀՀ-ում ընտրությունների արդյունքներին:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում ընդգծել է.
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժի տարած հաղթանակի առթիվ։ Մեր հարևանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են մեզ համար։ Շնորհավորում եմ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ՝ շարունակելու Իրան- Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում նշվել է.
«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են խաղաղ և հանգիստ մթնոլորտում։ Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքները բարի լինեն Հայաստանի ժողովրդի համար։ Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կձևավորվեն այն պայմանները, որոնք հնարավորություն կտան ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը։Այդ նպատակով Թուրքիան, ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում, շարունակելու է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»։







