16-06-2026 / 18:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ջերմուկից» մինչև ձուկ. Ռուսական շուկայի փակ դռները և պետության առաջարկները

2026/06/16 17:07
Կարևոր, Հայաստան, ՌԴ, Տնտեսություն

Հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ ապրիլի վերջից սկսված ռուսական սահմանափակումները շարունակվում են նաև հունիսին. վերջին արգելքը տարածվել է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի վրա:

Ստորև կներկայացնենք, թե երբ և ինչպես սկսվեց այս գործընթացը, և ինչպիսին է եղել սահմանափակումների ժամանակագրությունը:

Հայկական ապրանքների ներկրման սահմանափակումները սկսվեցին ապրիլի 28-ին, երբ ռուսական վերահսկողական մարմինների որոշմամբ շուկայում դադարեցվեց «Ջերմուկ» հանքային ջրերի վաճառքը: Սկզբնական շրջանում արգելքը տարածվեց շրջանառության մեջ գտնվող 338 հազար շշի վրա, սակայն հետագայում սահմանափակումներն ընդլայնվեցին՝ ներառելով նախ 38,4 միլիոն, ապա ևս 64,5 միլիոն շիշ: Ռուսական կողմը որպես պատճառ նշեց պարտադիր պահանջների խախտումները, մինչդեռ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ գործարանում արված ստուգումները բացառում են արտադրական որևէ խախտում: «Ջերմուկի» արգելքին զուգահեռ, տեղեկություններ տարածվեցին նաև Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի հետ կապված խնդիրների մասին, ինչը ընկերությունը հերքեց՝ պնդելով, որ խնդիրը վերաբերում է Ռուսաստանում գործող այլ մատակարարի:

Սահմանափակումների հաջորդ ալիքը սկսվեց մայիսի 22-ից, երբ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելեց Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը՝ հայտարարելով 96,2 միլիոն հատ ծաղիկների մեջ վարակվածության 135 դեպք հայտնաբերելու մասին: Մայիսի 30-ին արգելքը տարածվեց նաև թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի վրա: Հունիսի 1-ից ռուսական կողմը կասեցրեց հայկական մի քանի խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի, «Աբովյանի կոնյակի գործարան»-ի և «Շահնազարյան» գործարանի ալկոհոլային արտադրանքի վաճառքը, ինչպես նաև դադարեցրեց հայկական ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկուսի:

Հունիսի 2-ից ուժի մեջ մտավ նաև հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումը. «Ռոսսելխոզնադզորի» անցկացրած ստուգումներից հետո արտադրողների կեսը հրաժարվել էր ստուգման գործընթացից, ինչի հետևանքով Ռուսաստան կենդանի ձուկ ներմուծելու թույլտվություն տրվեց միայն երկու ընկերության («ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս»)՝ այն էլ լաբորատոր մոնիթորինգի պայմանով: Ավելին՝ ՌԴ ձկնաբուծության գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը հայտարարեց, որ անասնաբուժական նոր ռիսկերի դեպքում Մոսկվան կարող է ընդլայնել սահմանափակումները նաև սառեցված ձկան նկատմամբ: Նա հավելեց, որ թեև Հայաստանը ռուսական շուկայում իշխանի մեծ ծավալներ ուներ, հնարավոր արգելքն իրենց վրա չի ազդի, քանի որ ներմուծումը կարող են փոխարինել այլ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից: Նույն օրը արգելվեց կորիզավոր մրգերի՝ ծիրանի, բալի, դեղձի, նեկտարինի, սալորաչրի, ինչպես նաև թարմ խաղողի, կարտոֆիլի, սմբուկի և չրերի ներմուծումն ու տարանցումը: Գործընթացն իր գագաթնակետին հասավ հունիսի 12-ին, երբ Ռուսաստանը լիովին սահմանափակեց Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ապրանքների ներմուծումն ու տարանցումը՝ ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ վտանգավոր «կապրյան բզեզի» հայտնաբերման երեք դեպքի պատճառաբանությամբ:

Ստեղծված իրավիճակում շուկաների դիվերսիֆիկացման նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գործարկել է աջակցության ծրագրեր, որոնցով նախատեսվում է փոխհատուցել դեպի Եվրամիություն և Մերձավոր Արևելք արտահանվող ապրանքների տրանսպորտային ծախսերն ու մաքսատուրքերը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ հայկական պտուղ-բանջարեղենի որակը լիովին համապատասխանում է եվրոպական սուպերմարկետների ամենաբարձր չափանիշներին, քանի որ արտադրանքն ունի միջազգային «Global Gap» սերտիֆիկատ: Սակայն հիմնական խնդիրը լոգիստիկան է. օրինակ՝ եվրոպացի ֆերմերների համեմատ հայ տնտեսվարողները ստիպված են շուրջ 8000 դոլար լրացուցիչ ծախսել սածիլները ներկրելու և նույնքան էլ պատրաստի ելակը Եվրոպա հասցնելու համար՝ գումարած 8.8%-ից մինչև 14% մաքսատուրքը: Բացը լրացնելու համար պետությունը պատրաստվում է խոշոր գումարներ հատկացնել. միայն մինչև տարվա վերջ ծաղիկների արտահանման աջակցության համար կծախսվի 5.5 միլիոն դոլար, իսկ լոլիկի և պղպեղի ուղղություններով՝ 3.5-ական միլիոն դոլար: Հունիս ամսվա ընթացքում արտահանվող ապրանքների համար սահմանվել են կոնկրետ փոխհատուցման չափեր, մասնավորապես՝ կեռասի համար 1 կիլոգրամի դիմաց 400 դրամ, շշալցված բրենդիի համար՝ 830 դրամ, գինու համար՝ 350 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ, ծիրանի համար՝ 200 դրամ, իսկ հանքային ջրի համար՝ 150 դրամ:

Բացի այդ, պետությունը սուբսիդավորում է ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների լոգիստիկան ու փաթեթավորումը, որտեղ օրինակ ծաղիկի յուրաքանչյուր հատի համար առաջարկվում է 37 դրամի աջակցություն:

Արտահանման ուղղությունների փոփոխությանն ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Եվրոպական միությունը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցության փաթեթ: Այս միջոցները, լրացուցիչ այլ քայլերի հետ մեկտեղ, ուղղվելու են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, առևտրի դյուրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին գործնական աջակցություն ցուցաբերելուն՝ եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով: Ընթացիկ ծրագրերի իրականացումը համակարգելու համար կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ:

Նախորդ Լուրը

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

16/06/2026
Հայաստան

ՀՀ-ում 2026-ին կանխատեսվում է 6% տնտեսական աճ

16/06/2026
Անվտանգություն

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

16/06/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Ջերմուկից» մինչև ձուկ. Ռուսական շուկայի փակ դռները և պետության առաջարկները

16/06/2026

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

16/06/2026

Թրամփ. Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում

16/06/2026

ՀՀ-ում 2026-ին կանխատեսվում է 6% տնտեսական աճ

16/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)