20-11-2025 / 04:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կորոնավիրուսով պայամանվորված իրավիճակը տարածաշրջանում․ հունիսի 17

2020/06/17 17:36
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 17-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի Covid-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ 1 օրում արված 46․800 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.467 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, ապաքինման՝ 1.015 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 153.379 մարդ, իսկ 732 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 181․298, մահվան՝ 4․842 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 2 մլն 721.003-ի։

Ադրբեջանում հունիսի 16-ին գրանցվել է կորոնավիրուսի 338 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10․662-ի։ Ընդհանուր առմամբ մինչ օրս երկրում կորոնավիրուսից բուժվել է 5․948 մարդ, ներկա պահին բուժում է ստանում 4․588 հիվանդ։ Մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 126 մարդ, ավելի քան 1000 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսի ախտորոշման 4․801 թեստ է անցկացվել, թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 391․699-ի։

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 7-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 888-ից բուժվողների թիվը կազմում է 143, մահացածների թիվը՝ 14, բուժված անձանց թիվը՝ 731: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: Կարանտինային ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2․710, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ կա 267 քաղաքացի։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում ավելացել է 2․612-ով՝ կազմելով 195․051: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան 120 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9․185: Մինչ օրս ընդհանուր առմամբ ապաքինվել է 154․812 հիվանդ: Ներկա պահին 2․789 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Երկրում ընդհանուր առմամբ անցկացվել է 1 մլն 319․920 ախտորոշիչ թեստ։

Հայաստանում հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի 544 նոր դեպք է հաստատել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ երկրում արձանագրված դեպքերի թիվը հասել է 18․033-ի։ Կատարված ընդհանուր թեստերի թիվը կազմում է 87․600, մեկ օրում արվել է 2․044 թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10․818 անձ։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 6․814 հիվանդ, վերջին մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 243: Մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից մահացել 302 պացիենտ, որոնցից 9-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։

Արցախում հունիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 91 դեպք, որոնցից 54-ը` բուժված: Մահվան դեպքեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1․467 մարդ, կա 94 մեկուսացված անձ։ Վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք։

Նախորդ Լուրը

Հարցում․ Թուրքիայի բնակիչները ամենից քիչ վստահում են էրդողանամետ մամուլին

Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է. ՀՀ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)