16-01-2026 / 12:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շաբաթը տարածաշրջանում

2022/07/01 19:49
Անվտանգություն, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

  • Թուրքիայում անցկացվել են Eternity-2022 զորավարժությունները, որին մասնակցել են Ադրբեջանը, Վրաստանը ու Թուրքիան:
  • Համատեղ զորավարժություններ են անցկացրել նաև ռուս և սիրիացի զինվորականները: Համատեղ զորավարժություններին 100-ից ավելի զինծառայող է մասնակցել։ 

Շաբաթվա ընթացքում իրականացվել են նաև այցելություններ և հանդիպումները:

  • Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։
  • Իրաքի վարչապետը մեկնել էր Թեհրան և հանդիպել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլհիանի հետ:
  • Անկարայում հանդիպել էին Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի զարգացումերին, Կովկասին, «3+3» ձևաչափին, Պաղեստինին, ուկրաինական պատերազմին, Իրանի միջուկային բանակցություններին:
  • Իրանի արտգործնախարարը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահին: Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանում ու Իրանի հարևան երկրներում Իսրայելի գործողությունները անկայունություն ստեղծելու նպատակ են հետապնդում:
  • Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Վիեննայում։
  • Աշխաբադում Կասպից ծովի գագաթաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տարածաշրջանային այլ զարգացումներից առանձնացրել ենք հետևյալները.

  • Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է քաղաքական կուսակցությունների՝ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով: Նոր ընտրությունները կայանալու են նոյեմբերի 1-ին:
  • Իրանը շարունակում է դատապարտել Ադրբեջանի իշխանություններին շիա հավատացյալների նկատմամբ տարվող խիստ քաղաքականության համար:
  • Իսկ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությամբ լցնել մեդիա դաշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքման հաղորդագրություն է տարածել:
  • Մադրիդում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հուշագիր էին ստորագրել:
  • Տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ թուրքական Bayraktar-ները 44-օրյա պատերազմի ժամանակ կրակում էին ադրբեջանցիներին:
  • Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանին աջակցելուն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել եվրաինտեգրման ճանապարհով՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելով։
  • Կատարը Լիբանանի բանակին 60 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրելու: Կատարի ֆինանսական աջակցությունը կօգնի վճարել լիբանանցի զինվորների աշխատավարձերը:
  • Հունիսի 28-ին Մադրիդում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հուշագիր էին ստորագրել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բարձր է գնահատել Կատար կատարած այցը՝ նշելով, որ այն եղել է շատ ջերմ և արդյունավետ: Այս մասին վարչապետը հայտնել է՝ պատասխանելով «Region Monitor» լրատվական կայքի հարցին:

Նախորդ Լուրը

Վիեննայում ավարտվել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ

Այլ Լուրեր

Իրան

Iran Human Rights. Իրանում շարունակվող հակակառավարական բողոքների ընթացքում առնվազն 3428 ցուցարար է զոհվել

15/01/2026
Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար․ Մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողականությանը

15/01/2026
Անվտանգություն

Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցուցարարները մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար

15/01/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակչում է

16/01/2026

Հայաստանը դառնում է միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. Արարատ Միրզոյան

16/01/2026

Ռուբինյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

16/01/2026

ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը

16/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)