ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էլդոն Միլարը խոսել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան դաշինքի անդամ է ավելի քան 70 տարի և շատ կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ Ըստ նրա՝ իր ռազմավարական դիրքով պայմանավորված Թուրքիան ծառայում է որպես կենսական կամուրջ աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր գործընկեր է։ Կարևոր դեր է խաղացել դաշինքի ներսում, կարելի է ասել, դաշինքի հիմնադիր անդամներից մեկն է»,- նշել է նա։
Միլարը նաև նշել է,որ Թուրքիայում կան դաշինքի կարևոր բազաներ, և դրանք շարունակում են իսկապես նշանակալի դեր խաղալ դաշինքի կողմից իրականացվող գրեթե յուրաքանչյուր գործողության, առաքելության և գործունեության մեջ ու, ըստ այդմ, շատ առումներով Թուրքիան, թերևս, դաշինքի ամենակարևոր անդամն է։







