Օգոստոսի 2-ին Արցախի Մարտունու շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել: Ադրբեջանի ականազերծման գործակալության փոխանցմամբ՝ ականազերծման աշխատանքներում ներգրավված մասնավոր ընկերություններից մեկի աշխատակից, 1985 թվականին ծնված Էհադ Էհադովը ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հետևակային ականի վրա:
Պայթյունի հետևանքով Էհադովը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջրականում ևս ադրբեջանցի էր պայթել ականի վրա: Նշենք, որ 2025թ. ընթացքում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է մեկ ադրբեջանցի, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, 2026-ի առաջին կեսում մահացել է երկուս, վիրավորվել՝ 11 ադրբեջանցի:








