22-06-2026 / 21:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը կրակ է արձակել Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակավայրերի ուղղությամբ

2022/02/11 12:27
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:

Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր»,- գրել է Ստեփանյանը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:

«Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որը նպատակաուղղված է Արցախում վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելուն։

Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- նշել է պաշտպանը:

Նախորդ Լուրը

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հաջորդ Lուրը

Սիրիայում սպանվել են 9 ահաբեկիչներ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026
Անվտանգություն

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում

22/06/2026
Անվտանգություն

Կոնստանտինովկան շրջափակման վտանգի տակ է. ռուսական ստորաբաժանումները մտել են քաղաք

22/06/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայում սպանվել են 9 ահաբեկիչներ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

22/06/2026

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

22/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)